09:01, 09 Հունվար 2019
Թուրք լրագրող. «Էրդողանի` Բոլթոնի հետ հանդիպումից հրաժարվելը ցույց է տալիս ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև խնդիրների խորությունը»

Վաշինգտոնում ապրող թուրք լրագրող, վերլուծաբան Մութլու Չիվիրօղլուն «Bianet»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Թուրքիա:
«Էրդողանի` Բոլթոնի հետ հանդիպումից հրաժարվելը և Բոլթոնի` Թուրքիայից հեռանալը ցույց են տալիս ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև խնդիրների խորությունը»,-ասել է Չիվիրօղլուն:
Լրագրողը նշել է, որ Բոլթոնի այցը կարևոր է այն առումով, որ ավելի կոնկրետ են քննարկվել Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցում քննարկված հարցերը:
Բացի այդ, լրագրողի փոխանցմամբ` Բոլթոնի այցը կարևոր է Սիրիայում Թուրքիայի հնարավոր դերակատարության տեսանկյունից, և այն առումով, որ եթե վերջինս դերակատարություն ունենա, ապա ինչպիսի դերի մասին է խոսքը գնալու:
Չիվիրօղլուի կարծիքով` Բոլթոնը այն անձանցից է, ովքեր կոշտ հակաթուրքական և հակաիրանական դիրքորոշում ունեն:
Անդրադառնալով Սիրիայի քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշմանը` Չիվիրօղլուն ասել է. «Բոլթոնի հիմնական նպատակն է ցույց տալ ԱՄՆ-ի լրջությունը քրդերի հարցում»:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ և Թուրքիայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցին, Չիվիրօղուն ասել է, որ ամերիկյան մամուլում բազմիցս նշվում է, որ հնարավոր է, որ Թրամփի կայացրած որոշման նպատակը «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Թուրքիային փոխանցելն է:
Նշենք, որ Թրամփը երեք շաբաթ առաջ հայտնել էր Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |