Տարածաշրջան13:36, 26 Դեկտեմբեր 2018
Սիրիայի քրդերի պնդմամբ՝ ռուսական զինուժի ստորաբաժանումներ են մտել Մանբիչ

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական կառույցներից մեկի խոսնակ Շերվան Դերվիշը հայտարարել է, թե ռուսական զինուժի որոշ ստորաբաժանումներ մտել են Սիրիայի Մանբիչ քաղաք, որտեղից առաջիկայում պետք է դուրս գան ամերիկացի զինվորները:
Քուրդ պաշտոնյան նշել է, որ այնուամենայնիվ, այս պահին ամերիկացի զինվորները շարունակում են վերահսկել Մանբիչի և Ջերաբլուս շրջանների միջև գոյություն ունեցող շփման գիծը:
Միաժամանակ Դերվիշը տեղեկացրել է, որ ռուս զինվորների հետ միասին Մանբիչ են մտել Սիրիայի կառավարական ուժերի որոշ ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնի է, Մանբիչում մեծ թվով քուրդ զինյալներ կան, որոնց դեմ Թուրքիան ծրագրում է առաջիկայում ռազմական գործողություն սկսել: Թուրքիայի գլխավոր նպատակն է քրդերին դուրս մղել Մանբիչից: Ամերիկացի զինվորները Մանբիչում համագործակցում էին քրդական ուժերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Սակայն Անկարան մտավախություն ունենալով, թե Մանբիչը վերջնական արդյունքում կհանձնվի Սիրիայի քրդական ուժերին, ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսեց՝ քրդերի դուրսբերման վերաբերյալ, որը կարծես պսակվեց հաջողությամբ Անկարայի համար:
Չնայած Վաշինգտոնը պնդում էր, որ այդ համաձայնության արդյունքում քուրդ զինյալները հեռացել են Մանբիչից, բայց որոշ քուրդ զինյալներ դեռ պահպանում են իրենց ներկայությունը Մանբիչում, ինչը մեծապես մտահոգում է Անկարային: Այդ պատճառով էլ Թուրքիան սկսեց սպառնալ Մանբիչում կամ Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական գործողություններով: Թուրքիայի ծրագրերի համար նպաստավոր պայմաններ ստեղծեց Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի ամերիկացի զինվորները 3 ամսվա ընթացքում դուրս կգան Սիրիայից:
Տեղեկացնենք, որ Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիան Թուրքիան պատրաստվում է իրականանցնել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ միասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |