Քաղաքական11:27, 26 Դեկտեմբեր 2018
Էրդողանի փեսան պատասխանել է ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայի նախագահի փեսան՝ գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, արձագանքել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ/CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատությանը:
«Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, թե նախագահն ինձ Իսրայել է ուղարկել: Ես երբեք չեմ եղել Իսրայելում: Զզվել ենք այս ստերը լսելուց»,- գրել է Ալբայրաքը Twitter-ում:
Նշենք, որ ավելի վաղ ընդդիմադիր կուսակցապետն ավելի վաղ ասել էր. «Կցանկանամ հարցնել այդ «քիթը ցցածին» (խմբ. Էրդողան). եթե դու այդքան Իսրայելին ու Նեթանյահուին պախարակում ես, ապա ինչու՞ ես փեսայիդ Իսրայել ուղարկում: Ի՞նչ կռիվ ես տալիս»:
Քըլըչդարօղլուն նաև ասել էր, որ իրենք հիմա գործ ունենք դրսից ղեկավարվող իշխանության հետ: Նոր ծուղակ է պատրաստվել: Նեթանյահուին ասել են` դու Էրդողանին վատաբանիր, Էրդողանն էլ` քեզ»:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ 2019թ. Իսրայելում լինելու են խորհրդարանական, իսկ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |