Քաղաքական11:17, 25 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի արտգործնախարար.«Եթե Թուրքիան ասում է, որ մտնելու եմ Սիրիա, ուրեմն կմտնի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարություններ է արել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Նշել է, որ եթե Թուրքիան ասում է, որ մտնելու է Սիրիա, ուրեմն կմտնի:
Նրա խոսքով` Թուրքիան ԱՄՆ-ի հետ համակարգված կերպով է իրականացնելու զորքերի դուրս բերումը:
Չավուշօղլուն նկատել է տալիս, որ «Եփրատի վահան» ռազմական գործողությունից հետո ավելի քան 3000 սիրիացի է վերադարձել Սիրիա:
Անդրադառնալով Սիրիայի սահմանադրության շուրջ տարվող աշխատանքներին` Չավուշօղլուն հայտնել է, որ բանակցությունները դեռևս շարունակվում են:
Ինչ վերաբերում է Եփրատի արևելքում հնարավոր օպերացիայի մասին, ապա արտգործնախարարն ասել է.«Եփրատի արևելքի հարցում Թուրքիան վճռական է: Մենք շարունակում ենք կապերը ռազմական դիվանագիտության մակարդակով»:
Չավուշօղլուի փոխանցմամբ` թուրքական իշխանությունները Մանբիչի ճանապարհային քարտեզի շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնություն են ձեռք բերել և հավելել, որ ներկայումս Թուրքիան ԱՄՆ-ի հետ սերտ երկխոսության մեջ է:
Արտգործնախարարն ընդգծել է, որ զորքերի դուրսբերման հարցը քննարկելու համար մեկնելու է Ռուսաստան:
ՀՕՊ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ Չավուշօղլուն ակնարկել է, որ Թուրքիան եթե նույնիսկ ԱՄՆ-ից գնի «Patriot» համակարգերը, միևնույն է, չի դադարեցնելու Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |