Քաղաքական09:43, 24 Դեկտեմբեր 2018
Պենտագոնը գրավոր պատասխանել է թուրքական պետական լրատվամիջոցին

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Սին Ռոբերթսոնին՝ ԱՄՆ-ի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) տրամադրված զենքերի վերաբերյալ, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հետ է վերցնելու դրանք։
Ըստ «Anadolu» գործակալության՝ խոսնակը խուսափել է հարցին հստակ պատասխանելուց և դրա առնչությամբ գրավոր պարզաբանում է ներկայացրել։
Պարզաբանման մեջ նշված է, որ քրդական YPG-ն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում տարածաշրջանում հանդիսանում է ԱՄՆ-ի համար ազդեցիկ մի գործընկեր։
Այդ զենքերը, ըստ Պենտագոնի խոսնակի, տրամդրվել են ԻՊ-ին պարտության մատնելու նպատակով։
Ռոբերթսոնը նշել է նաև, որ դեռևս շարունակվող գործողությունների մասին մանրամասներ չի կարող ներկայացնել, սակայն այժմ ԱՄՆ-ն կենտրոնացած է Սիրիայից անվտանգ և գիտակցված դուրս գալու խնդրի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |