Քաղաքական07:32, 24 Դեկտեմբեր 2018
Թրամփ.«Էրդողանն այն մարդն է, որը կարող է ոչնչացնել ԻՊ-ի զինյալներին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբլոգում գրառում է արել Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման և Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին:
«Նախագահ Էրդողանն ինձ կարևոր տեղեկություն փոխանցեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Սիրիայում տեղակայված գրոհայիներին ոչնչացնելու հարցում: Նա այն մարդն է, ով կարող է ոչնչացնել վերջիններիս: Բացի այդ Թուրքիան Սիրայի հարևանն է: Մեր զինվորները տուն են վերադառնում»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Էրդողանի հետ հեռախոսազրույցի մանրամասները: ԱՄՆ նախագահը նշել էր, որ Էրդողանի հետ քննարկումը եղել է ԻՊ ահաբեկչական խմբավորման, Սիրիայում համատեղ նախաձեռնության, Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման և երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ:
Իսկ հեռախոսազրույցից մի քանի օր անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման մասին:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը ստորագրել էր Սիրիայից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման հրաման, որում նշվում է, թե երբ և ինչպես դուրս կբերվեն զորքերը: Նախատեսվում է, որ զորքերը դուրս կբերվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Նշենք նաև, որ հրամանի ստորագրումից հետո Մաթիսը հրաժարական տվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |