Տարածաշրջան07:18, 21 Դեկտեմբեր 2018
«Թող թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, թե Թուրքիան դուրս գան Սիրիայից». քրդամետ կուսակցության համանախագահ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սեզայի Թեմելլին Դիարբեքիր քաղաքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայի տարածքից ամերիկացի զինվորների դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը։
«Ըստ էության, նկատվում է, որ Սիրիայից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը մարտավարական նախաձեռնություն էր: Ավելի վաղ էլ ԱՄՆ-ն նման հայտարարություն էր արել։ Մեր դիրքորոշումը հստակ է։ Թող Սիրիայի բոլոր արտաքին ուժերը դուրս գան. և՛ ԱՄՆ-ն, և՛ Թուրքիան և՛ Ռուսաստանը։ Մեզ համար առաջնահերթություն է , որ Սիրիայի ժողովուրդը իր ապագայի և ճակատագրի վերաբերյալ ինքը որոշում կայացնի»,- ասել է Թեմենլին, կոչ անելով ՄԱԿ-ին հարցի շուրջ արտահերթ նիստ հրավիրել։
Տեղեկացնենք, որ մի շարք թուրք փորձագետներ համարում են, որ ԱՄՆ-ն-ի նախագահի հայտարարություն թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունք է։ Թուրքիան առաջիկա օրերին պատրաստվում է ներխուժել Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատված և ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |