Քաղաքական12:28, 17 Դեկտեմբեր 2018
Փարիզում քրդերը բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի դեմ

Դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քրդերը բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի դեմ: Նրանք պահանջում են ազատ արձակել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանին և դադարեցնել Իրաքի Մոսուլի շրջանի Մախմուր քաղաք դեմ կատարվող հարձակումները:
Քուրդ ցուցարարները երթը սկսել են «Ազատություն Օջալանին» և «Մարդասպան Էրդողան» կարգախոսներով:
Ակցիայի մասնակիցներից Ֆըրաթը, հիշեցնելով թուրքական պետության հարձակումները, նշել է. «Դատապարտում ենք ողջ աշխարհին, որ անտեսում են զավթիչ թուրքական պետության և ֆաշիստ Էրդողանի հարձակումները Մախմուր և Սինջար քաղաքների վրա»:
Ըստ նրա՝ իրենք, որպես Եվրոպայում բնակվող քուրդիստանցիներ, երբեք թույլ չեն տալու Թուրքիային հարձակումներ գործել, պայքարելու են և ազատելու են իրենց առաջնորդներին:
Ակցիայի ընթացքում քրդերը հարյուրավոր թռուցիկներ են բաժանել, որոնց վրա գրված են եղել Օջալանի մեկուսացման և հացադուլավորների նպատակը:
Հիշեցնենք, որ 1999-ից թվականից քրդերի առաջնորդ Ափոն (Աբդուլլահ Օջալան) ցմահ բանտարկյալի կարգավիճակով գտնվում է Թուրքիայի Իմրալը կղզում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |