Տարածաշրջան09:35, 14 Դեկտեմբեր 2018
Financial Times.«Սիրիայի քուրդ զինյալների պատճառով Թուրքիան կարող է բախվել ԱՄՆ-ի հետ»

Բրիտանական «Financial Times» թերթը, անդրադառնալով Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողություններին, ընդգծել է, որ հավանական է բախում առաջանա թուրք և ամերիկացի զինվորների միջև:
«Թուրքիան քուրդ զինյալների պատճառով ռիսկի է դիմում, որը կարող է տանել ԱՄՆ-ի հետ բախման» հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն Սիրիայում ռազմաբազաներ ունի, որոնք գտնվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողությունների, որպեսզի տարածաշրջանից դուրս թողնի քուրդ զինյալներին, ովքեր Սիրիայում ԱՄՆ ստորաբաժանումների հետ պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Եվ հենց դա էլ հնարավոր բախում է ենթադրում թուրք զինվորների և ամերիկացի զինվորների միջև:
Թերթի դիտարկմամբ` Թուրքիան դուրս է եկել «ԱՄՆ-Սիրիայի քրդական ուժեր» համագործակցության դեմ այն պատճառաբանությամբ, որ երկրի հարավային սահմաններում ստեղծվել է «ազգային» սպառնալիք։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը մի քանի օրվա ընթացքում ռազմական գործողություններ կսկսեն Սիրիայում: Էրդողանը նշել է, որ թիրախ են լինելու Եփատ գետի արևելյան հատվածում տեղակայված քրդական ուժերը:
Էրդողանը նաև շեշտել է, որ իրենց ռազմական գործողությունների թիրախը ոչ թե տարածքում գտնվող ամերիկացի զինվորներն են, այլ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանական ուժերը» (YPG), որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական ուժեր:
Անկարան YPG-ն համարում է Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրաիական թևը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |