08:27, 13 Դեկտեմբեր 2018
Հակառակ ԱՄՆ-ի նախազգուշացմանը` Թուրքիան Սիրիայում կսկսի նոր ռազմագործողություն

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դատապարտել է ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որում Վաշինգտոնը դժգոհություն էր հայտնել Սիրիայում տեղի քրդական ուժերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվելիք նոր ռազմական գործողության կապակցությամբ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Թուրքիան Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական գործողություն է սկսելու քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։ Ի պատասխան Պենտագոնը իր հայտարարության մեջ ասել էր, որ ամերիկյան կողմը անընդունելի է համարում Սիրիայի հյուսիսում որևէ չհամաձայնեցված ռազմական գործողություն սկսելը:
Աքարը, անընդունելի համարելով ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, ասել է. «Մենք շարունակելու ենք վճռականորեն պաշտպանել մեր երկրի և ազգի անվտանգությունը, որը բխում է միջազգային օրենքներից և իրավունքներից։
Աքարի խոսքերով, Թուրքիան երբեք թույլ չի տա, որ իր սահմանների մոտ՝ Սիրիայի հյուսիսում, ստեղծվի որևէ «ահաբեկչական միջանցք»։ Թուրք պաշտոնյան ասել է, որ իրենց զինված ուժերը կշարունակեն ռազմական օպերցիաներն այնքան ժամանակ, մինչև վերջին «ահաբեկիչը» (քուրդ զինյալ-խմբ) սպանվի։
Աղբյուրը հայտնում է, որ Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիան մեծ թվով զինտեխնիկա է ուղարկում դեպի Սիրիայի սահման։ Զինտեխնիկայի շարքում առկա են զրահապատ մեքենաներ, տանկեր և հաուբիցներ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |