06:07, 11 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում ապաստանել է ավելի քան 3.5 մլն սիրիացի փախստական

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն տվյալներ է ներկայացրել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թվի մասին։
«Այժմ մեր երկրում ժամանակավորապես ապաստան ենք տվել շուրջ 3 մլն 611.846 սիրիացի փախստականի, որից 612.846-ը երեխաներ են, իսկ 303.228-ը՝ անչափահասներ։ Ընդհանուր առմամբ 916.074 սիրիացի փախստական երեխա սովորում է թուրքական դպրոցներում»։
Նախարարը նշել է, որ 2018-ին կալանավորվել է 251.794 օրինախախտ փախստական: 2017-ի 11 ամսվա համեմատ այդ ցուցանիշն աճել է։ Բացի այդ Թուրքիայից արտաքսվել է 53.560 սիրիացի փախստական:
Սոյլուն նաև նկատել է տվել, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում իրականացրեցին «Ձիթենու ճյուղ» և «Եփրատի վահան» ռազմական գործողությունները, շուրջ 285.000 փախստական Թուրքիայից վերադարձավ Սիրիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |