Քաղաքական14:05, 11 Դեկտեմբեր 2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստան ժամանած թուրք լրագրողներին
Հայաստանում անցկացված արտահերթ ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության կայքում հրապարակված «Պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները» խորագրով հրապարակման մեջ մանրամասներ է ներկայացվել հանդիպմանը Մնացականյանի արտահայտած տեսակետների մասին:
Ըստ հրապարակման՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախարար Մնացականյանը մասնավորապես ասել է. «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Սակայն երևում է, որ մենք մենակ ենք մնացել այս գործում: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առանձին քննարկվելիք թեմա է: Դրա հետ կապվող այլ թեմաները նախապայմաններ են: Հայ-թուրքական հարաբերությունները իրենց տրամաբանությունն ունեն և դրանք պետք է դիտարկվեն այդ տրամաբանության շրջանակներում»:
Ըստ թուրքական գործակալության՝ նախարարը, նշելով, որ հայկական կողմը կատարել է 2009 թվականի Ցյուրիխի արձանագրությունների մասով իր պարտականությունները, ասել է, որ նույնը սպասում են նաև Թուրքիայից:
Անդրադառնալով հետընտրական Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ նախարարն ասել է, որ Հայաստանը պահպանելու է Ռուսաստանի հետ առկա հարաբերությունները՝ միաժամանակ աշխատելով նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ:
«Մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք: Միաժամանակ լավ հարաբերություններ ունենք աշխարհի մյուս ծայրում գտնվող Չինաստանի, Ճապոնիայի և այլ ասիական երկրների հետ» ասել է Մնացականյանը՝ հավելելով որ այդ երկրների հետ լավ հարաբերությունները շարունակվելու են:
Նախարարը նշել է, որ մեր համար ամենակարևոր առաջնահերթությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է՝ հավելելով, որ Արցախի հարցը մենք դիտում ենք որպես անվտանգության հարց:
Նախարարը շեշտելով, որ հարցի լուծման հիմքը փոխադարձ համաձայնությունն է, ասել է. «Պարտադրելով կամ միակողմանի նախաձեռնություն ցուցաբերելով այս հարցում հաջողության չես հասնի, դա գործին չի օգնի»:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ արցախյան հարցի կարգավորման առնչությամբ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունը ձևավորման պահից՝ մայիսից սկսած, ԼՂ հարցում նոր լուծում է փնտրում և այս ուղղությամբ բանակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ:
«Մեր բանակցություններում ու աշխատանքներում դինամիկա կա: Մենք պնդում ենք, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով բանակցություների միջոցով» շեշտել է նախարարը:
Մնացականյանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման երկրների մասնակցությամբ ազդեցիկ դիվանագիտությունը օգտակար կլինի: Այդ առնչությամբ, ըստ թուրքական գործակալության, Մնացականյանն ասել է հետևյալը. «Ե՛վ լարվածությունը, և՛ ատելության խոսքը նվազեցնելու այս երկրների ջանքերը շատ կարևոր են: Հայաստանի առաջնահերթությունը անվտանգությունն և ԼՂ կարգավիճակն են»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |