Ռազմական12:00, 10 Դեկտեմբեր 2018
Թուրքական Aselsan-ը և TUSAŞ-ը ռազմարդյունաբերական ընկերությունների 100-յակում են

2017թ․ Թուրքիան 24 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի վաճառքը։ Այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցից։
Հայտնի է դարձել, որ զենքի համաշխարհային շուկայում առաջատարներն ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են։ 2017թ․ զենք արտադրող ամենախոշոր ընկերություններն ընդհանուր 398․2 մլրդ դոլար արժողությամբ զենք ու զինամթերք են վաճառել։ Նախորդ տարվա համեմատ վաճառքի մակարդակն աճել է 2․5 տոկոսով, իսկ 2002թ․ համեմատ՝ 44 տոկոսով։
Թուրքական «Aselsan» և «Ավիացիայի ու տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ/TAI) ընդգրկվել են 100 առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում։
Ցանկում տեղ է գտել 42 ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերություն, որոնց բաժին է ընկնում զենքի վաճառքի 57 տոկոսը։ Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը, որի զենքի վաճառքի ծավալը կազմել է 44․9 մլրդ դոլար։
Ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններին 2017թ․ բաժին է ընկել զենքի վաճառքի ընդհանուր ծավալի 9․5 տոկոսը։ Ռուսական «Almaz-Antey» ընկերությունը առաջին անգամ ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Այս ընկերության զենքի վաճառքը ծավալները 2017թ․ աճել են 17 տոկոսով՝ կազմելով 8․6 մլրդ դոլար։
Եվրոպայում զենքի արտադրության և վաճառքի առաջատարը Անգլիան է։ 7 բրիտանական ռազմարդյունաբերական ընկերություն տեղ է գտել առաջատար 100-յակում, իսկ նրանց վաճառքի ընդհանուր ցուցանիշը կազմել է 35․7 մլրդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |