Քաղաքական10:03, 09 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի պետական լրատվական գործակալության անդրադարձը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանում կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Թեմային նվիրված ընդարձակ հոդվածը տեղ է գտել գործակալության կայքի գլխավոր լուրերի շարքում։
Աղբյուրն արձանագրում է, որ ՀՀ-ում գրանցված շուրջ 2․5 մլն ընտրողներից այս ընտրություններում ակնկալվում է շուրջ 60 տոկոսի մասնակցությունը։ Նշվում է, որ հոկտեմբերին անցակցված հարցումների համաձայն՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ առաջատար կլինի «Իմ քայլը» դաշինքը, իսկ երկրորդ տեղը կզբաղեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«Anadolu»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ըստ կանխատեսումների` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն չի կարողանա հաղթահարել անցողիկ շեմը։ Շեշտվում է, որ 10 տարի երկիրը կառավարած Սերժ Սարգսյանն այս ընտրություններում թեկնածություն չի դրել և ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում է նախորդ կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Սարգսյանի թեկնածությամբ։
Հոդվածը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը կարող է ունենալ 101-200 անդամ, որոնք պետք է ներկայացնեն առնվազն 3 կուսակցություն։ Նշվում է, որ խորհրդարանի ձևավորումից հետո, նախապես կազմված ժամանակացույցի համաձայն, դեկտեմբերի 31-ին կկայանա ազգային ժողովի նիստ, որտեղ էլ կընտրվի երկրի նոր վարչապետը։
Գործակալությունը նաև ծավալուն անդրադարձ է կատարել վաղաժամ ընտրությունների նախապատմությանը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով թավշյա հեղափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր վարչապետության մասին։
Հիշեցվում է նաև, որ ավելի վաղ՝ 2017թ․ ապրիլի 2-ին կայացած նախորդ ընտրություններում ձայների 49 տոկոսը ստացած ՀՀԿ-ն խորհրդարանում ներկայացված ամենամեծ ուժն էր, իսկ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Ելք» դաշինքը ընդամենը 7․7 տոկոս քվե էր ստացել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |