Քաղաքական07:26, 07 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի իշխող կուսակցությունը քաղաքական ժեստ է արել ազգայնականներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և Դևլեթ Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունների միջև առաջացած լարվածությունը աստիճանաբար հարթվում է:
Վերջերս MHP-ն հայտարարել էր, որ 2 նահանգում ` Էրզրումում և Դենիզլիում, թեկնածու չի առաջադրելու:
Ի պատասխան այդ ժեստի` AKP-ն տեղեկացրել է, որ 2019թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում այն նահանգներում, որտեղ թեկնածու չի առաջադրի, կսատարի «Ջումհուր» դաշինքի թեկնածուին, այսինքն MHP-ին:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` MHP-ն էլ իր հերթին ակնկալում է, որ AKP-ն մասնավորապես Մերսինի, Ադանայի, Մանիսայի և Օսմանիեի նահանգներում թեկնածու չի առաջադրի:
Հիշեցնենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններին «Ջումհուր» դաշինքով մասնակցած կուսակցությունների միջև լարվածություն էր առաջացել համաներման վերաբերյալ ԱՇԿ-ի նախաձեռնությունը ԱԶԿ-ի ցուցաբերած ընդգծված բացասական մոտեցումից հետո:
Դրանից հետո Բահչելին հայտարարել էր, որ իրենք մտադրություն չունեն AKP-ի հետ դաշինքով մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:
Կողմերը, սակայն, 2018 թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևավորած «Ջումհուր» դաշինքի շրջանակներում շարունակում են համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |