Տարածաշրջան10:13, 06 Դեկտեմբեր 2018
Թուրք վերլուծաբան. «Իսրայել-Թուրքիա հարաբերություններն այդքան վատ չեն, որքան երևում են արտաքուստ»

Euronews-ի թուրքական ծառայությունում վերլուծական հոդված է հրապարակվել թուրք-իսրայելական հարաբերությունների մասին։ Հոդվածի հեղինակ Մենեքշե Թոքյայի դիտարկմամբ վերջին ժամանակներում թուրք-իսրայելական հարաբերությունները տարաշաշրջանային հարցերում բավականին սրվել են։ Կողմերի միջև անհամաձայնությունները շարունակվում են Գազայի և Պաղեստինի հարցերում։ Երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացել, որի հետևանքով Իսրայելը հետ է կանչել իր դեսպանին և Ստամբուլում գտնվող հյուպատոսին։ Թուրքիան էլ Իսրայելից է իր դեսպանին հետ կանչել։
Չնայած իսրայելցի պաշտոնյանների հայտարարություններին, թե պարարտ հող չկա հարաբերությունների կարգավորման համար, այնուամենայնիվ, հեղինակը կարծում է, որ իրականում այդ երկու երկրների փոխհարաբերություններն այդքան վատ վիճակում չեն, որքան երևում են արտաքուստ։
Թոքյայը մեջբերում է Իսրայելի տարաշրջանային քաղաքականության ինստիտուտի նախագահ Նիմրոդ Գորենի խոսքերը.
«Թվում է թե, գաղափախոսական տարաձայնությունները Իսրայելի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև չեն անհետանա։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական կապերը կարող են նպաստել երկու առաջնորդների միջև անհամաձայնությունների նվազեցմանը»:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ երկու երկրների միջև հաճախակի կազմակերպվում են կոնֆերանսներ, ժողովներ, որոնք նպատակ ունեն ամրապնդել տնտեսական և քաղաքական հարաբերությունները։ Մասնավորապես նկատի է տալիս, որ Իսրայելն և Թուրքիան ամրապնդում են ներդրումային քաղաքականությունը։ Իսրայելցի մի շարք գործարարներ շարունակում են ներդրումներ կատարել Թուրքիայում, իսկ թուրքերը՝ Իսրայելում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |