Քաղաքական07:25, 04 Դեկտեմբեր 2018
BBC-ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահի այցը Վենեսուելա

Բրիտանական հանրահայտ «BBC» լրատվամիջոցն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Վենեսուելա կատարած այցին: Թուրքիա-Վենեսուելա բարեկամական մթնոլորոտը կապել է վերջինիս ունեցած օգտակար հանածոների հետ:
«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով աստիճանաբար մեկուսանում է միջազգային համայնքից, արտասովոր բարեկամական կապեր է հաստատում 10.000կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի ղեկավարի հետ»:
BBC-ն նաև նշում է, որ այդ բարեկամական կապը պայմանավորված է Վենեսուելայի ոսկու, մետաղի և ստորգետնյա ռեսուրսների հետ:
«Վենեսուելայում լեռնահանքային արդյունաբերությունը մի շարք խնդիրներ ունի, որն առաջացել է վատ կառավարման, ինչպես նաև ներդրումների բացակայության պատճառով: Այս իրավիճակը թուրքական հանքարդյունաբերող ընկերությունների համար բիզնեսի պոտենցիալ հնարավորություն է»,- նկատել է տալիս BBC-ն:
Ի պատասխան BBC-ի` թուրքական աղբյուրը հայտնում է, որ անգլիացիներին բարկացնում է թուրք-վենեսուելական մերձեցումը, մասնավորապես նավթի և ոսկու հարցերում:
Թուրքական աղբյուրի դիտարկմամբ` Թուրքիան նոր ժամանակաշրջանում իր կառուցողական քաղաքականության վեկտորը թեքել է դեպի Լատինական Ամերիկա, որի առանցքում է Վենեսուելան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |