Տարածաշրջան09:02, 03 Դեկտեմբեր 2018
«Ադրբեջանում գործող Yeniavaz լրատվակայքը սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի դեմ»

Իշխանամետ «Yeni Şafak» թերթն անդրադարձել էլ Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարին Ադրբեջանում։
Աղբյուրի պնդմամբ՝ մինչ օրս Ադրբեջանում հաջողությամբ պայքարել են գյուլենական համայնքի դեմ։ Դրա վառ ապացույցն այն է, որ Թուրքիայի 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Ադրբեջանում փակվեց «Zaman Azerbaycan» պարբերականը, որը համարվում էր իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման լրատվական օրգանը: Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանում փակվել է 13 գյուլենական դպրոց։
Աղբյուրը պարզել է, որ «Zaman»-ի փոխարեն Ադրբեջանում այժմ գործունեություն է ծավալում «Yeniavaz» լրատվական կայքը, որն իբր սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների ոլորտում:
Ավելի վաղ այդ լրատվակայքում հայտնվել էր «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASIMDER) նախագահ Գյուլբեյի այն պնդումը, թե իբր Թուրքիան հարյուրավոր հայկական բեռնատարների համար բացել է սահմանը: Այդ հրապարակումը վերնագրել էր այսպես՝ «Թուրքիան Հայաստանի բեռնատարների համար բացում է իր դռները»։
Ադրբեջանում գործունեություն ծավալող հիշյալ կայքի մեկ այլ հրապարակման մեջ խոսվել է այն դեպքի մասին, որ Վրաստանի Բաթում քաղաքից Ադրբեջան է մուտք գործել գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող թուրք գործարար Մուստաֆա Ջեյհանը։
«Yeni Şafak»-ի պնդմամբ՝ չնայած Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Ջեյհանին և արտահանձնել Թուրքիային, այնուամենայնիվ, «Yeniavaz»-ում այդ դեպքի վերաբերյալ հրապակված լուրին տրվել է «սադրիչ» վերնագիր՝ «Թուրք գործարարը փախել է Ադրբեջանից»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |