Տնտեսական10:59, 30 Նոյեմբեր 2018
2018թ. առաջին 10 ամսում Թուրքիա է այցելել 41 մլն-ից ավել մարդ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարութունը հրապարակել է 2018թ. առաջին 10 ամսում Թուրքիա ժամանած այցելուների թիվը:
Համաձայն այդ տվյալների` 2018թ. առաջին 10 ամսվա ընթացքում Թուրքիա է ժամանել 41 մլն-ից ավել այցելու:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (35 մլն 571 419 այցելու) համեմատ 22.43% աճ է գրանցվել:
Տվյալ ժամանակատվածում ամենից շատ այցելու Թուրքիա մեկնել է Ռուսաստանից (5 մլն 724 672), Գերմանիայից (4 մլն 155 646) և Անգլիայից (2 մլն 158 304): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից Թուրքիա մեկնած այցելուների թիվը աճել է 16.09%-ով, Գերմանիայից մեկնածներինը` 11.68 %-ով, իսկ Անգլիայից` 6.7 %-ով:
Ցուցանիշով Անգլիային հաջորդել են Բուլղարիան և Վրաստանը:
2018թ. միայն հոկտեմբերին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 25.48%-ով աճելով՝ կազմել է 3 մլն 755 467:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Նշվում է, որ այդ ապրանքները շուկա են մտել դեմպինգային գներով կամ պետական սուբսիդիաների միջոցով ու առաջացնում են անարդար մրցակցություն։

Տեղեկությունների համաձայն՝ Հունգարիայում բացված նոր գործարանը տեղափոխվելու է Թուրքիա և հանձնվելու շահագործման 2026-ին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |