Քաղաքական10:05, 30 Նոյեմբեր 2018
Իսրայելն Անկարայում նոր դեսպան չի նշանակելու

Իսրայելը որոշում է կայացրել Անկարայից հեռացած դեսպանի փոխարեն նոր դեսպան չնշանակել։ Այս որոշումը պաշտոնական Երուսաղեմը բացատրում է նրանով, որ Թուրքիան չի կամենում Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունենալու համար ջանքեր գործադրել։
Այպիսով Իսրայելը Թուրքիայում իջեցնում է իր դիվանագիտական ներկայացվածության մակարդակը։ Իսրայելի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ամոն Նահշոնը այս առթիվ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ Իսրայելը Թուրքիայի ղեկավարության կողմից երկրից արտաքսված դեսպան Էիթան Նաեհի փոխարեն նոր դեսպան չի նշանակելու ։
Այժմ Անկարայում Իսրայելի դեսպանատան ամենաբարձր պաշտոնյան դեսպանի երկրորդ քարտուղարն է։
Հիշեցնենք, որ Գազայի սահմանային գոտում պաղեստինցիների դեմ Իսրայելի վարած քաղաքականության պատճառով Թուրքիան իր երկրում Իսրայելի դեսպան Էիթան Նաեհին բողոքի նոտա էր հղել՝ ստիպելով լքել Թուրքիայի տարածքն ու վերադառնալ Իսրայել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |