Իրավական07:58, 28 Նոյեմբեր 2018
Թուրքիայում 53 նոր քրեակատարողական հիմնարկ է կառուցվում

Թուրքիայում վերջին տարիներին բանտարկյալների թվի աճին զուգահեռ ավելանում է նաև քրեակատարողական հիմնարկների թիվը: Թուրքիայի արդարադատության նախարարության առաջ քաշած նախագծով երկրում կառուցվում են 53 նոր քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ), որոնցից 18-ն արդեն պատրաստ է: Բոլոր 53 ազատազրկման վայրերի ընդհանուր մակերեսը կազմելու է 4.115.558 քմ:
Այս պահին Թուրքիայում առկա է 387 ՔԿՀ, որոնցից 291-ը՝ փակ ռեժիմի ՔԿՀ, 70-ը՝ բաց ռեժիմի, 10՝ անչափահասների, կանաց բաց և փակ ռեժիմի 5-ական ՔԿՀ:
Նշվում է, որ բանտարկյալների թիվը մի քանի անգամ ավելացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց հետո: ԱԶԿ-ի իշխանության գալու պահին (2002 թ) երկրում ազատազրկվածների թիվը կազմել է 59429: 2018-ի մայիսի 15-ի դրությամբ ազատազրկվածների թիվը հասել է 246416-ի, որոնցից 95390-ը կալանավորված են, 151026-ը՝ դատապարտված: Նախատեսվում է, որ նոր ՔԿՀ-ների կառուցմամբ ազատազրկվածների թիվը կարող է հասնել 800.000-ի:
Ավելացնենք, որ Թուրքիայում 2015-ին ազատազրկվածների թիվը շեշտակի աճեց 2016-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին կամ կալանավորվեցին հեղաշրջման փորձի կազմակերպիչներ համարվող գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |