Տարածաշրջան13:27, 27 Նոյեմբեր 2018
«Չենք կարող լուռ մնալ». Էրդողանը՝ ԱՄՆ-ի ու Սիրիայի քրդերի համագործակցության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում դիտակետեր տեղակայելու ամերիկյան նախաձեռնությանը։
Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին, որ վերջինս Սիրիայի քուրդ զինյալներին (YPG) չի համարում ահաբեկիչներ:
«Մեր երկիրը գտնվում է YPG-ի թիրախում, որը «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) սիրիական թևն է։ Մենք չենք կարող լուռ մնալ։ Նրանք ովքեր գլխագին են խոստանում PKK-ի պարագլուխների համար, համագործակցում են YPG-ի հետ։ Ամբողջ աշխարհն է տեսնում, թե ահաբեկչական կազմակերպության ղեկավարները ինչպես են վարվում այն կանանց և աղջիկների հետ, որոնց փախցրել են Քանդիլի լեռներ։ Ահաբեկիչները ոչ միայն զբաղվում է մարդ առևանգումով, այլև երեխաների առևտրով»,-ասել է Էրրդողանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև սրված հարաբերություններին։ Նա երկու երկրներին կոչ է արել հարցերը լուծել երկխոսության ճանապարհով։
Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում, թե YPG-ին, թե PKK-ին Իսկ ԱՄՆ-ն միայն PKK-ին է ահաբեկչական համարում, ինչը դժգոհություն է առաջացնում Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |