Հասարակական07:28, 27 Նոյեմբեր 2018
Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը հայ միլիարդատիրոջը (լուսանկարներ)
Ռուսաստանցի հայ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար մոտեցել են Թուրքիայի Մարմարիս նավահանգստին: Սա չի վրիպել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից: Ուշադրություն է հրավիրվել Կարապետյանի շքեղ նավերի շարասյան վրա:
Թուրքական կայքերը հայտնում են, որ մեծահարուստ հայ գործարարին պատկանող զբոսանավերը մի քանի ժամ կայանել և լիցքավորվել են թուրքական ափերում:
Նշվում է, որ «Asmira» բենզալցակայանի աշխատակիցները վառելիքով լիցքավորել են 87մ երկարությամբ գերմանական «Լüerssen» ֆիրմայի արտադրության «Ace» կոչվող զբոսանավը, և այդ նույն զբոսանավի ուղղաթիռը, «Garçon» զբոսանավերը մոտորանավակները, 67մ երկարությամբ հոլանդական «Damen» ֆիրմայի նավը, որի վրա եղել են եղել ջրային ժամանցի միջոցներ:
Հիշեցնենք, որ «Forbes» ամսագրի վերջին տվյալների համաձայն՝ Սամվել Կարապետյանի կարողությունը կազմում է 2.8 մլրդ: Կարապետյանը Ռուսաստան է տեղափոխվել 1990թ.: Գործարարը հանդիսանում է «Տաշիր» հոլդինգի համահիմնադիրն ու սեփականատերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |