Տարածաշրջան11:43, 26 Նոյեմբեր 2018
Թուրքիայի արտգործնախարարությունը զսպվածության կոչ է հղել Ռուսաստանին և Ուկրաինային

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Սև և Ազով ծովերը կապող Կերչի նեղուցում նախօրեին տեղի ունեցած ռուս-ուկրաինական միջադեպին։
Ինչպես հայտնի է, ռուս զինվորականները կրակել էին ուկրաինական երկու ռազմական մոտորանավի վրա, ինչի հետևանքով մի քանի նավաստիներ վիրավորվել էին։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են սադրանքի մեջ: Կիևը պնդում է, որ երկու մոտորանավը և նավաքարշը նախքան Կերչի նեղուցով անցնելը նախապես այդ մասին զգուշացրած են եղել ռուսական կողմին: Իսկ ահա Մոսկվայից պնդում են, որ ուկրաինական կողմը խախտել է սահմանը:
«Թուրքիան հետևում է Ազովի ծովում և Կերչի նեղուցում տեղի ունեցող իրադարձություններին և այնտեղ շարունակվող լարվածությանը։ Մենք մտահոգված ենք ուկրաինական նավերի վրա բացված կրակի և միջադեպի հետևանքով վիրավորների առկայության մասին լուրերով։
Թուրքիան, որպես սևծովյան երկիր, համարում է, որ չպիտի խոչընդոտվի Կերչի նեղուցի ելումուտը։ Կոչ ենք անում չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք վտանգի տակ կարող են դնել տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը, դրսևորել խոհեմություն ու զսպվածություն, ինչպես նաև հարգանք ցուցաբերել միջազգային օրենքի նկատմամբ և ավելի չթեժացնել լարվածությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |