Քաղաքական13:04, 23 Նոյեմբեր 2018
«Չափն անցել է». Չավուշօղլուն՝ Մոգերինիի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի քուրդ գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի մասին հայտարարութունը, ասել է, որ վերջինս չափն անցել է:
Մոգերինին, անդրադառնալով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանխագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը, ասել էր, որ իրենք սպասում են, որ Թուրքիան կվերացնի Դեմիրթաշի կալանքը: Մոգերինին ավելացրել էր նաև, որ իրենք հույս ունեն՝ Թուրքիան նույն կերպ կվարվի նաև կալանավորված մյուս քաղաքական գործիչների գործով:
Չավուշօղլուն, պատասխանելով վերոնշյալ հայտարարության մասին հարցին, ասել է.
«ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չափն անցել է: Հանդիպման ժամանակ էլ եմ ասել դա: Կուզեի, որ տեսնեիք նրա դեմքի արտահայտությունը, երբ ես նրան հարցրեցի, թե ինչու են լուռ մնում Հունաստանի (ՄԻԵԴ-ի որոշումներին չենթարկվելու-խմբ.) պարագայում: ԵՄ անդամ երկրներն ինչ էլ անեն՝ խնդիր չէ նրանց համար: Գեզի այգու դեպքերի ժամանակ մեզ փորձում էին դաս տալ, իսկ Ֆրանսիայում այդքան բան եղավ, բայց ոչինչ չասացին»:
Ըստ Թուրքիայի ԱԳ ղեկավարի՝ ՄԻԵԴ-ը քաղաքանացվել է և Դեմիրթաշի վերաբերյալ որոշումը հենց քաղաքական, այլ ոչ թե իրավական որոշում է:
«Ասում են, որ այդ որոշմանը չենթարկվենք, մեր անդամակցության հնարավորությունը կվտանգվի: Այդ թեմայով համապատասխան մեկնաբանությունը կանեն մեր դատական մարմինները, սակայն այդ որոշումները չիրականացրած այլ երկրներ կան, որոնց անդամակցությունը չի վտանգվել»,- ասել է Չավուշօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։

Թուրքիայի արտգործնախարարության համաձայն՝ Վաշինգտոնում Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկկողմ հանդիպում է սպասվում:

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաև Սաուդիան Արաբիայի արտգործնախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:
Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։
Օրակարգում են եղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրականացվող բանակցությունները:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաև Սաուդիան Արաբիայի արտգործնախարարի հետ։
Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |