Ղարաբաղ08:31, 22 Նոյեմբեր 2018
Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանն առաջիկայում համատեղ զորավարժություն կանցկացնեն

Նոյեմբերի 21-ին Բաքվում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են Թուրքիայի գլխավոր շտապի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, Վրաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Հանդիպմանը քննարկվել են երեք երկրների ռազմական համագործակցության ընդլայնման նախագծերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը։
Որոշում է կայացվել առաջիկայում 3 երկրների զինված ուժերի մասնակցությամբ կազմակերպել համատեղ զորավարժությունները։ Սակայն առայժմ հստակ ամսաթիվ չի նշվում։
«Մենք անկեղծ մտքեր փոխանակեցինք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Նկատեցինք, որ 3 երկրների տեսակետները մոտ են։ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նույն դիրքորոշումն ունեն մասնավորապես տարածաշրջանային, անվտանգության, կայունության և համագործակցության հարցերում։ Միևնույն դիրքորոշումը կա նաև հակամարտությունների վերաբերյալ, ըստ որի՝ դրանք պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում՝ պահպանելով տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Հաջորդ եռակողմ հանդիումը տեղի կունենա 2019-ին Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |