Քաղաքական07:29, 22 Նոյեմբեր 2018
Էրդողանի կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում կհամագործակցի ազգայնականների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և Դևլեթ Բահչելի գլխավորած «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունների միջև առաջացած լարվածությունը հավանաբար հարթվում է:
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցած Էրդողան-Բահչելի հանդիպմանը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2019-ի մարտին Թուրքիայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում համագործակցելու շուրջ: Այդ մասին հայտարարել է ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը:
Չելիքը մասնավորապես ասել է. «Հանդիպումն արդյունավետ է անցել: ՏԻՄ ընտրություններում համագործակցության շուրջ որոշակի համաձայնության ենք եկել: Դաշինքի վերաբերյալ մեր մտքում արդեն որոշակիացրած մոդել ունենք: Հանդիպելու են նաև կուսակցությունների փոխնախագահները, որից հետո զեկույց կներկայացնեն կուսակցապետերին: Զեկույցներին ծանոթանալուց հետո կուսակցությունների ղեկավարները ևս մեկ հանդիպում կունենան»:
Չելիքը տեղեկացրել է նաև, որ ԱԶԿ-ն շաբաթ օրը կհրապարակի Թուրքիայի մեծ քաղաքների քաղաքապետերի իր թեկնածուների անունները:
Հիշեցնենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցած կուսակցությունների միջև լարվածություն էր առաջացել համաներման վերաբերյալ ԱՇԿ-ի նախաձեռնությունը ԱԶԿ-ի ցուցաբերած ընդգծված բացասական մոտեցումից հետո:
Դրանից հետո Բահչելին հայտարարել էր, որ իրենք մտադրություն չունեն ԱԶԿ-ի հետ դաշինքով մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:
Կողմերը, սակայն, 2018 թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևավորած «Ջումհուր» (Ժողովրդական) դաշինքի շրջանակներում շարունակում են համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |