Քաղաքական06:21, 21 Նոյեմբեր 2018
Չավուշօղլուն՝ ԱՄն-ին. «Չենք կարող չեղարկել S-400-ների վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը»

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնց գնման վերաբերյալ պաշտոնական Անկարայի ու Մոսկվայի միջև 2017-ին կնքվել էր պայմանագիր։
Ըստ Չավուշօղլուի՝ չնայած ԱՄՆ-ի բոլոր զգուշացումներին, իրենք չեն կարող հրաժարվել այդ համակարգերից։
«S-400-ների վերաբերյալ առկա պայմանագրի հարցը փակված է, և մենք չենք կարող դա չեղարկել։ Մենք ունենք ՀՕՊ համակարգերի կարիք և կնախըհնտրենք դրանք գնել մեր դաշնակիցներից (ՆԱՏՕ-ի անդամներ-խմբ)։ Եթե մեր դաշնակիցները (ՆԱՏՕ-ի անդամներ-խմբ.) նման համակարգեր մեզ վաճառեին, ապա մենք նրանցից կգնեինք։ Հիմա մենք Ռուսաստանից ենք գնել S-400-ները։ Այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Մենք ունեինք նման համակարգի կարիք։ Մենք ստիպված ենք պաշտպանել մեր օդային տարածքը։ Մեր ազգի և հողի պաշտպանության հարցը մեր հիմնական պարտականությունն է»։
Չավուշօղլուն Վաշինգտոնում արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |