Քաղաքական11:44, 20 Նոյեմբեր 2018
Թուրքիայի գլխավոր ազգայնականի կարծիքով ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային միայն վնաս է տվել

Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին, ելույթ ունենալով կուսակցական ժողովում, անդրադարձել է վերջին քաղաքական զարգացումներին և Թուրքիայի առջև ծառացած գլոբալ մարտահրավերներին:
Բահչելին մասնավորապես քննադատել է իսլամական մի շարք պետությունների առաջնորդների, որոնք, ըստ նրա, ոչ թե առաջնորդվում են իսլամի սկզբունքներով, այլ միայն իրենց նեղ անձնական շահերով: Այս համատեքստում նա անդրադարձ է կատարել նաև սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության վերաբերյալ:
Ըստ ԱՇԿ առաջնորդի` արտաքին ուժերը ցանկանում են իսլամական պետություններին խորտակել ահաբեկչության մեջ և իշխել նրանց:Բահչելին կարծում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունների հիմքում իշխանություն ունենալու համար մղվող պայքարն է, շահերի բաժանումը:
ԱՄՆ-ին Թուրքիայի ներքին գործերին խառնվելու մեջ մեղադրող ազգայնականն ընդհանուր առմամբ բացասական է գնահատել նաև ՆԱՏՕ-ի դերը Թուրքիայի պատմության մեջ: Բահչելին պնդել է, որ ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին դուր չի գալիս այն, որ Թուրքիան պայքարում է ահաբեկչության դեմ:
Այս առումով Թուրքիայի գլխավոր ազգայնականը հանգել է այն եզրակացությանը, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային միայն վնաս է տալիս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |