Տարածաշրջան07:07, 20 Նոյեմբեր 2018
Էրդողանն ու Պուտինը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացմանը

Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի կառուցման աշխատանքների ավարտն ազդարարող արարողությանը։ Այնուհետև նախագահները ելույթ են ունեցել:
Էրդողանը նշել է, որ գազատարը ոչ միայն Թուրքիային, այլև հարևան երկրներին և տարածաշրջանին է առավելություն տալու: Նա հույս է հայտնել, որ 2019թ. փորձարկումներից հետո, գազատարը շահագործման կհանձնվի:
Անդրադառանլով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Էրդողանը հայտնել է, որ նպատակ ունեն Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի: Էրդողանի խոսքերով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակը երբեք չեն կառուցել 3-րդ պետության պահանջների հիման վրա:
Պուտինն էլ նշել է, որ գազատարը Թուրքիային բնական գազի կարևոր հանգույց կդարձնի և կշիռ կբերի Թուրքիայի հեղինակությանը: Ռուսաստանի նախագահը նշել է, որ առանց փոխվստահության հնարավոր չէր լինին նման նախագիծն իրագործել։
Արարողությունից հետո Էրդողանն և Պուտինն ավելի քան 1 ժամ տևողությամբ դռնփակ առանձնազրույց են ունեցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |