Իրավական10:44, 20 Նոյեմբեր 2018
Եվրադատարանը պահանջել է Թուրքիայում ձերբակալված Դեմիրթաշի կալանքը վերացնել

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պահանջել է վերացնել Թուրքիայում բանտարկված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ/HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը:
ՄԻԵԴ-ը վիճարկել է Դեմիրթաշի ձերբակալության իրավաչափությունը և պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում կալանքից ազատել նրան:
ՄԻԵԴ-ի պարզաբանմամբ` խախտվել են կալանավորի «ազատության և անվտանգության իրավունքը», «ողջամիտ ժամանակահատվածում դատապարտման կամ էլ ըստ դատապարտման ընթացակարգի ազատ արձակման իրավունքը», ինչպես նաև «ազատ ընտրության իրավունքը»:
Ըստ եվրադատարանի վճռի` Թուրքիան պիտի վճարի 10.000 եվրո որպես բարոյական փոխհատուցում և 15.000 եվրո` դատական ծախսերի համար:
ԺԴԿ համանախագահներից Փերվին Բուլդանն ասել է, որ Դեմիրթաշի կալանավորումը իրավական հիմքեր չունի, և ՄԻԵԴ-ն իր խոսքն արդեն ասել է: Մյուս համանախագահ Սեզաի Թեմելլին էլ կոչ է արել հետևել ՄԻԵԴ-ի վճռին: Դեմիրթաշն ու հանիրավի դատապարտյալ իրենց բոլոր ընկերները պետք է իսկույն ազատ արձակվեն:
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը շուրջ երկու տարի անազատության մեջ է: Չնայած դրան 2018թ. հունիսի 24-ի Թուրքիայի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել: Դեմիրթաշը, կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և խորհրդարանի 9 ԺԴԿ պատգամավոր ձերբակալվել են «հանցախումբ ստեղծելու», «ահաբեկչական խմբավորմանը հարելու», « ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով:
Ի լրումն այս մեղադրանքների` 2018թ. սեպտեմբերի 7-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել Դեմիրթաշին 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտել, քանի որ վերջինս նովրուզ տոնի ժամանակ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն էր իրականացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |