Մշակութային12:29, 19 Նոյեմբեր 2018
Թուրքական իշխանությունները գումար չեն հատկացնում հայկական եկեղեցու վերակառուցմանը

Թուրքիայի ներկայիս Էլազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող հայկական բողոքական կիսավեր եկեղեցին անմխիթար վիճակում է և փլուզման եզրին։ Այն կառուցվել է 1904-1907թթ.:
Եկեղեցապատկան տարածքի (500քմ) փաստացի սեփականատեր հանդիսացող փաստաբան Սուլեյման Թուրքերը տեղեկացրել է, որ վերակառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն այս պահին չկան և չի էլ ստացվում հավաքել։
Հայկական բողոքական եկեղեցին 1973 թվականին Դիարբեքիրի բնության և մշակութային ժառանգության պահպանության վարչության կողմից ընդգրկվել էր հատուկ պահպանության օբյեկտների ցուցակում։
«Եկեղեցու վերակառուցման համար նյութական միջոցներ չկան։ Եթե պետությունը ցանկանա աշխատանքներ սկսել, ապա մենք պատրաստ ենք օժանդակել: Նախորդ տարիներին նախագիծ պատրաստեցինք։ Եկեղեցին պետք է շահագործվեր որպես հյուրանոց։ Անհրաժեշտ թույլտվությունը ստացանք, սակայն նպատակահարմար չգտանք։ Եկեղեցու վերակառուցման համար 2մլն դոլար է հարկավոր, որովհետև քարերը մեկ առ մեկ պետք է վերակագնել։ Եթե պետությունը ցանկանա, կարող է այն պետականացնել։ Մենք ցանկացած հարցում կաջակցենք։ Եկեղեցին կարող է վերածվել ցուցահանդեսների կամ կոնֆերանսների սրահի։ Այն կարող է բացվել նաև որպես պատմական եկեղեցի»։
Հիշեցնենք, որ եկեղեցու տարածքն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի։ Հետաքրքիր է, որ հայկական բողոքական եկեղեցին, 1973թ. Դիարբեքիրի մշակութային և բնական ժառանգության պահպանության վարչության կողմից ինչ-ինչ պատճառներով գրանցվել է որպես «Ասորական պատմական եկեղեցի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |