Քաղաքական09:50, 19 Նոյեմբեր 2018
Ազգայնականների ու Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի հարաբերությունները կրկին ջերմանում են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և Դևլեթ Բահչելի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունների հարաբերությունները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում լարված էին, կրկին ջերմանալու միտում են ցույց տալիս:
2019թ.-ին Թուրքիայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ԱԶԿ-ի հետ դաշինքով մասնակցելու մտադրություն չունենալու մասին Բահչելիի հայտարարությունից 1 ամիս հետո հանդիպելու են 2 կուսակցությունների առաջնորդները:
Նշվում է, որ ընդհանուր դաշինք կազմելու հնարավորությունը սպառած կողմերը Էրդողանի նախաձեռնությամբ տեղի ունենալիք հանդիպմանը կպայմանավորվեն լոկալ համագործակցության մասին: Դրանց իրականացման ուղղությամբ գործնական քայլերն էլ կհամաձայնեցվեն 2 կուսակցությունների՝ տեղական ինքնակառավարման հարցերի պատասխանատուները, որոնց հանդիպումը նախատեսվում է ավելի ուշ:
Դաշինքով չմասնակցելու մասին Բահչելիի հայտարարությունը հետևանքն էր այն լարվածության, որն առաջացել էր համաներման վերաբերյալ ԱՇԿ-ի նախաձեռնությունը ԱԶԿ-ի ցուցաբերած ընդգծված բացասական մոտեցումից հետո: Էրդողանը հանդես եկավ այդ նախաձեռնությանն ուղղված քննադատական ելույթով, իսկ Բահչելին Էրդողանին անվանեց դեմագոգ: Կողմերը, սակայն, 2018 թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևավորած «Ջումհուր» (Ժողովրդական) դաշինքի շրջանակներում շարունակում են համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |