Քաղաքական12:53, 13 Նոյեմբեր 2018
Դեմիրթաշը հայտարարել է, որ այլևս քրդամետ կուսակցության ղեկավար ընտրվելու հայտ չի ներկայացնելու

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում որևէ ընտրական պաշտոնի առաջադրվել` այդ թվում կուսակցության նախագահի պաշտոնին:
Դեմիրթաշը թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթին տված հարցազրույցում ասել է. «Քաղաքականությունը միայն կուսակցությունների միջոցով առաջ տարվող գործընթաց չէ: Անշուշտ ԺԴԿ-ն շարունակելու է իր ճանապարhը որպես կարևոր քաղաքական դերակատար: Ես էլ որպես մի ԺԴԿ-ական, հանուն ժողովրդավարության ու ու խաղաղության, կլինեմ իմ կուսակցության հետ, նրա կողքին: Սակայն ո՛չ մոտ, ո՛չ էլ հեռու ապագայում ԺԴԿ-ում որևէ ընտրական պաշտոնի, այդ թվում համանախագահի պաշտոնին հավակնություն չեմ ունենա: Առանց այդ էլ ցանկանում են այնպես անել, որ ես «ներսում» մնամ և քաղաքական գործունեություն չկարողանամ ծավալել»:
Դեմիրթաշը նշել է, որ իր քաղաքական գարծունեությունը երբեք կախված չի եղել իր զբաղեցրած պաշտոնից:
«Ժողովրդի հետ իմ հարաբերությունները ջերմ հարաբերություններ էին: Դրան չի կարող խոչընդոտել ոչ մի ծանր պատիժ, ոչ մի մեկուսարանի պատ, ոչ մի քաղաքական արգելք: Ես քաղաքականության մեջ իմ դերը կշարունակեմ ունենալ այնքան ժամանակ քանի դեռ ժողովրդի հետ այդ կապն առկա է»,- եզրափակել է հայտնի քուրդ քաղաքական գործիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |