Քաղաքական09:31, 12 Նոյեմբեր 2018
ՌԴ նախագահը մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովի փոխանցմամբ` արարողությանը ներկա է գտնվելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ավելի վաղ` ՌԴ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել էր Ստամբուլում կայացած սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազամուղը բաղկացած է երկու հատվածից, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 15.7 մլրդ խորանարդ մետր գազ է տեղափոխելու: Նախատեսվում է, որ գազամուղի կշահագործվի 2020թ.: Առաջին մասով գազը կտեղափոխվի Թուրքիա, իսկ երկրորդ մասով`Եվրոպայի հարավ և հարավարևելք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |