Քաղաքական11:50, 12 Նոյեմբեր 2018
Կիպրոսի հունական և թուրքական մասերի միջև 2 սահմանային անցակետ է բացվել

Հոկտեմբերի 26-ին այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ԿՀԹՀ) նախագահ Մուսթաֆա Աքընջըի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի ընդունած որոշմամբ համաժամանակյա օգտագործման համար բացվել են Դերինյայի և Ափլըչի սահմանային անցակետերը:
Ընդհանուր առմամբ կղզու հյուսիսում և հարավում բացված անցակետերի թիվը հասել է 9-ի:
Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարի խոսնակ Բարըշ Բուրջուն անցակետերի բացման առնչությամբ հայտարարել է. «Ցանկանում եմ, որ հասնենք այնպիսի լուծման, որ այլևս կարիք չունենանք անցակետերի»:
Նշենք, որ Դերինյան համարվում է Կիպրոսի հույների և թուրքերի բախման թատերաբեմը:
Հիշեցնենք, որ 1974թ., երբ Թուրքիան զավթեց Կիպրոս կղզու հյուսիսը, սահմանափակվեց դեպի այդ մաս ելումուտը: Իսկ 2003թ. ապրիլի 23-ին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության նախարարների խորհուրդը որոշեց միակողմանիորեն բացել անցակետերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |