Տարածաշրջան12:35, 12 Նոյեմբեր 2018
Թուրք նախարար. «ԱՄՆ-ն թուրք նախարարի և ահաբեկչի միջև տարբերություն չի դնում»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն թուրքական համալսարաններից մեկում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցում թուրք-ամերիկյան հակասությունների մասին:
Սոյլուն մեկնաբանել է ԱՄՆ-ի պետքարտուղարության այն հայտարարությանը, որով գլխագին է խոստացվել նրանց, ովքեր ամերիկյան կողմին տեղեկություններ կտրամադրեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 պարագլուխների գտնվելու մասին։
Այս կոնտեքստում թուրք պաշտոնյան հիշեցնելով Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնը Սիրիայի քուրդ զինյալներին ահաբեկիչ չի համարում, ասել է։
«Նրանք կարծում են, թե 3 ահաբեկչի ներառելով ահաբեկիչների ցուցակի մեջ, կշահեն մեր ազգի սիրտը։ Երկու թուրք նախարարների հանում են ցուցակից և նրանց փոխարեն 3 ահաբեկչի ավելացնում: ԱՄՆ-ն դրանով մեզ ցանկանում է ասել, որ թուրք նախարարի և ահաբեկչի միջև տարբերություն չի դնում»:
Թուրքիան PKK-ին և YPG-ին նույնացնում է և նրանց համարում ահաբեկչական կազմակերպություններ։
Թուրք պաշտոնյան առիթը բաց չի թողել ԱՄՆ-ին մեղադրելու Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցելու մեջ։ Սոյլուի խոսքերով՝ PKK-ի 3 պարագլուխներին ահաբեկիչների ցուցակում ներառելը և միաժամանակ Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցելը, ԱՄՆ-ի կողմից «երկերեսանիության» դրսևսորում է։
Հիշեցնենք, որ Սոյլուն այն թուրք նախարարներից էր, ում նկատմամբ ԱՄՆ-ն լարված թուրք-ամերիկյան հարաբերությունների պատճառով պատժամիջոց կիրառեց։ Նրա մուտքը ԱՄՆ-ը արգելվել էր, իսկ այդ երկրում գտնվող ֆինանսական միջոցները սառեցվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |