Իրավական06:56, 09 Նոյեմբեր 2018
Թուրքիայի զինված ուժերում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի Զինված ուժերում հատուկ միջոցառումներ է ձեռնարկել բանակում գյուլենական համայնքի ներկայացուցիչ համարվող զինծառայողներին բացահայտելու ուղղությամբ։
Իրականացված գործողությունների արդյուքնում թուրքական բանակի 103 պայմանագրային զինծառայողի ձերբակալելու որոշում է կայացվել։ Ըստ դատախազության՝ այդ զինվորները ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական «խորհրդավոր իմամների» (մահմեդական հոգևորական) հետ։
103 պայմանագրային զինծառայողներից 2-ը գնդապետ են, 2-ը՝ փոխգնդապետ, 6-ը՝ մայոր, 14-ը՝ կապիտան, 21-ը՝ ավագ լեյտենանտ, 7-ը՝ լեյտենանտ, 47-ը՝ ենթասպա և 4-ը՝ ավագ սերժանտ։
Դատախազության որոշումից հետո Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը զինվորականներին հայտնաբերելու և ձերբակալվելու ուղղությամբ հատուկ գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 74 զինվորական:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեջ մեղադրում են գյուլենականներին (FETÖ-գյուլենական համայնք) ի դեմս նրանց առաջնորդ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի։ Թուրքիայի իրավապահ մարմինները շարունակում են, իրենց պնդմամբ, զինված ուժեր թափանցած գյուլենական զինծառայողների «որսը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |