Միջազգային12:29, 07 Նոյեմբեր 2018
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով Լաոսում է

Նոյեմբերի 6-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Լաոս։ Սա պատմության մեջ առաջին անգամն է, երբ Թուրքիայի արտգործնախարարը այցելում է Լաոս։
Չավուշօղլուն երկօրյա այցի ժամանակ հանդիպելու է Լաոսի արտգործնախարարի և վարչապետի հետ։
Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու երկրների հարաբերությունները և համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են 1958թ., սակայն հեռավորության պատճառով անհրաժեշտ կերպով չեն զարգացել։ Թուրքիան իր դեսպանությունը Լաոսում բացել է միայն 2017թ.-ին։ Ներկա դրությամբ Թուրքիայի 20 քաղաքացի ապրում է Լաոսում։ Իսկ Թուրքիայում բնակվում է Լաոսի 11 քաղաքացի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |