• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 03:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

08:09, 07 Նոյեմբեր 2018

ԱՄՆ-ն «գլխագին» է խոստացել PKK-ի պարագլուխների համար

ԱՄՆ-ն «գլխագին» է խոստացել PKK-ի պարագլուխների համար

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խոստացել է պարգևատրել նրանց, ովքեր Վաշինգտոնին տեղեկություններ կտրամադրեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 պարագլուխների՝ Դուրան Քալքան, Ջեմիլ Բայըք,Մուրադ Քարայըլան, գտնվելու վայրի մասին։  

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատուի օգնական Մեթյու Փալմերը։

Փալմերը ավելի վաղ այցելել էր Թուրքիա և մի շարք հանդիպումներ էր ունեցել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ըստ տեղեկությունների՝ այդ հանդիպումների ժամանակ ամերիկացի պաշտոնյան ընդգծել էր, որ ԱՄՆ-ն 1997թ. PKK-ին ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ 2001-ին քրդական կառույցին ներառել է «Համաշխարհային ահաբեկչական  կազմակերպությունների» մեջ։

 Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի պետքարտուղարության այս քայլը ողջունել է։ Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԱՄՆ այլևս չի տարանջատի Սիրիայի քրդական ուժերին PKK-ից:

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ԱՄՆ-ի քայլը համարել է «ուշացած»։
Նա ասել է, որ
եթե ԱՄՆ-ն այդ քայլով նպատակ ունի քողարկել նախկինում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ Թուրքիային տված խոստումը, ապա իրականությունը շատ արագ ջրի երես դուրս կգա։

«Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ի նախկին և ներկայիս նախագահներին առաջարկեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միասին պայքարել։ Նրանք ասում են, որ Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ է դուրս գալիս։ Ոչ թե քրդերի դեմ է դուրս գալիս, այլ ահաբեկչական կազմակերպությունների։ Այդ ահաբեկչական կազմակերպությունները Սիրիայի քրդերի դեմ էլ են ահաբեկչություն իրականացնում: Սիրիայում ոչ մի քրդական ընդդիմադիր խմբավորում չի մնացել։ Բոլորը Թուրքիա են սողոսկել։ Կան նաև այնպիսինները, ովքեր փախել են Եվրոպա։ Նրանցից ոչ ոք ԱՄՆ-ի աջակցությունից չկարողացավ օգտվել: Մենք Սիրիայի քրդերի հետ խնդիրներ չունենք, մեր խնդիրները ահաբեկչական կազմակերպությունների հետ են»։

Աղբյուր`    Anadolu

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»
Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»

Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}