Քաղաքական13:13, 06 Նոյեմբեր 2018
Քուրդ քաղաքական գործիչ. «Թուրք զինվորները Աֆրինից վերադարձել են ավարով»

Ստամբուլում կայացած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովի ընթացքում կուսակցության համանախագահներից Սեզաի Թեմելլին անդրադարձել Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում տեղի քրդական ուժերի դեմ իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը:
Նա ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ սիրիական Աֆրինում ռազմական գործողություններ իրականացնելու ընթացքում թուրքական ԶՈՒ ստորաբաժանումները զբաղված են եղել նաև թալանով:
Թեմելլին պնդել է, որ թուրք զինվորները Աֆրինից վերադարձել են ավարով՝ իրենց հետ բերելով 50 հազար տոնա ձիթապտուղ:
Հիշեցնելով, որ Աֆրինի ռազմական գործողություն կրում էր «Ձիթենու ճյուղ» անվանումը հեգնանքով ասել է. «Ռազմական գործողության անունը սխալ եք դրել, ոչ թե «ձիթենու ճյուղ» այլ «ձիթենու թալան» պետք է դնեիք» :
Նա քննադատել է նաև Թուրքիայի բանակի կողմից Սիրիայի Քոբանի շրջանի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |