Միջազգային09:58, 06 Նոյեմբեր 2018
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար․ «Թուրքիա-ԵՄ բանակցությունները անհրաժեշտ է դադարեցնել»

Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջնականապես դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը։
Գերմանական «Die Welt» թերթի հետ զրույցում Հահնը մասնավորապես ասել է․ «Տեսանելի ապագայում Թուրքիայի ԵՄ անդամակցությունը իրատեսական չէ։ Աավելի ազնիվ կլինի, եթե Թուրքիան և ԵՄ-ն նոր երկարաժամկետ ուղիներ ընտրեն, իսկ ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցվեն»։
Եվրահանձնաժողովի ավստրիացի ներկայացուցիչը հիշեցրել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունները, որոնցում վերջինս կասակած էր հայտնել, թե Թուրքիա-ԵՄ բանակցություններում հնարավոր է որոշակի առաջընթաց գրանցել։
«Եթե հաշվի առնենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները և ԵՄ անդամ մյուս երկրներում տիրող մթնոլորտը՝ տեսանելի ապագայում Թուքրիայի ԵՄ անդամակցությունը իրատեսական չի թվում», - նշել է Հահնը։
Հահնի կարծիքով՝ Թուրքիան սխալ ուղղությամբ է գնում՝ շարունակելով կառչած մնալ ԵՄ անդամակցության բանակցություններից։ Երկու կողմի համար էլ ավելի շահավետ կլիներ աշխատել Թուրքիա-Եվրամիություն ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ։ Ըստ ԵՄ հանձնակատարի՝ կողմերը արդյունավետ կարող են համագործակցել էներգետիկայի, փախստականների հիմնախնդրի լուծման, Սիրիայի վերակառուցման և Մաքսային միության ու նմանատիպ ոլորտներում։
Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005թ․։ Սակայն գործնականում դրանք երկար ժամանակ սառեցված վիճակում էին։ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին հաջորդած մասսայական ձերբակալությունների ու կալանավորումների պատճառով ԵՄ անդամ երկրները տարեվերջին որոշեցին չընդլայնել Թուրքիայի հետ բանակցությունների շրջանակը։
2017թ․ նոյեմբերին ԵՄ-ն որոշում կայացրեց դադարեցնել անդամակցության գործընթացի համար Թուրքիային տրամադրվող ֆինանսավորումը։ Սակայն բանակցությունների դադարեցման մասին պաշտոնական որոշում դեռևս չի կայացվել։ Դրա համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրներից առնվազն 16-ի համաձայնությունը։
Հավելենք նաև, որ Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու Մանֆրեդ Վեբերը ևս նախօրեին հայտարարել էր, որ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում առաջին հերթին վերջ կդնի Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |