Տարածաշրջան06:21, 02 Նոյեմբեր 2018
Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում (Իդլիբում, Մանբիչում) տիրող իրավիճակը։
Թուրք-ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու նպատակով երկու նախագահները վճռականություն են հայտնել ավելի կառուցողական քայլեր իրականացնել։
Իսկ Սիրիայի՝ մասնավորապես Մանբիչի հարցում, Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են կոորդինացնել բոլոր գործողությունները։
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախօրեին Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Սիրիայի Մանբիչ քաղաքում։
Քաղաքը նախկինում գտնվում էր տեղի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական համարում։
Հիշեցնենք, որ համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու համաձայնությունը ձեռք էր ընթացիկ տարվա հունիսին։
Չնայած, որ ըստ համաձայնության՝ նախատեսված էր, որ Սիրիայի քրդական բոլոր ուժերն են դուրս գալու Մանբիչից, այնուամենայնից քուրդ զինյալների մի մասը առայժմ չի լքել Մանբիչը, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |