Քաղաքական13:07, 30 Հոկտեմբեր 2018
Ընդդիմադիր թուրք գործիչը՝ Էրդողանին. «Իմ որդին կրել է այս երկրի ուսադիրը, իսկ քո որդին ի՞նչ է արել»

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններին։
Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև նոր լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիայի Թունջելի նահանգում 2 թուրք զինվոր սպանվել էր քուրդ զինյալների կողմից։
Բանն այն էր, որ Քըլըչդարօղլուն քննդատատել էր Էրդողանին այն բանի համար, որ Թուրքիայի որոշ նահանգներում թուրք զինվորներն անհրաժեշտ սպառազինություն չունեն։ Ընդդիմադիր գործիչի զայրույթն էր առաջացրել նաև այն փաստը, որ սպանված թուրք զինվորների մարմինները դեռևս չեն հայտնաբերվել։
Էրդողանն էլ պնդել է, որ թուրք զինվորներն ունեն ժամանակակից սպառազինություն։ «Առանց իմանալու ինչո՞ւ ես խոսում»,-ասել էր Էրդողանը և հիշեցրել, որ իր պապը հանուն Թուրքիայի զենքը ձեռքին կռվել է ռուսների դեմ և զոհվել Սարիղամիշում։
Ի պատասխան Քըլըչդարօղլուն ասել էր.
«Ես ամեն ինչ շատ լավ եմ հասկանում։ Ես գնացել եմ այնտեղ, ուր դու չես գնացել։ Որդիս կրել է այս երկրի ուսադիրը, իսկ քո որդին ի՞նչ է արել։ Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ գումար հավաքվեց, ի՞նչ եղան դրանք։ Ինչո՞ւ այդ գումարը չհանձնվեց զոհվածների հարազատներին»։
Հիշեցնենք, որ Սարիղամիշի ճակատամարտը եղել է առաջին համաշխարհային պատերազմում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից մեկը։ Բուն մարտական գործողությունները տևել են 1914-ի դեկտեմբերի 22-ից մինչև 1915-ի հունվարի 17-ը։ Ավարտվել է թուրքերի լիակատար պարտությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |