Տարածաշրջան11:44, 29 Հոկտեմբեր 2018
Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ Ղարաբաղի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի

Ստամբուլում Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նկատի ունենալով արցախյան հարցը, ասել է.
«Թուրքիան ցանկացած հարթակում, ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ցանկացած տեղում դա մշտապես ընդգծում ենք։ Մենք կշարունակենք աշխատանքներ իրականացնել Վրաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի այդ երկու երկրների խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային անմբողջականության սկզբունքի շրջանակներում»։
Թուրք պաշտոնյան խոսել է նաև այլ հարցերի մասին, որի ընթացքում կարևորել է 3 երկրների համագործակցությունը ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում։
Չավուշօղլուի խոսքով 3 երկրների համագործակցության հարցում կարևոր դեր է խաղում Տրանսանատոլիական գազատարը (TANAP), ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Չավուշօղլուի կարծիքով Բաքու-Թբիլիսի-Կարս-ը մեծ օգուտ է բերում 3 երկրներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |