Քաղաքական08:29, 26 Հոկտեմբեր 2018
Չավուշօղլուն. «Մեզ մտահոգում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ արած մարդը գտնվում է ԱՄՆ-ում»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է «Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսալականը» անվամբ կոնֆերանսին, որի ընթացքում խոսել է մի շարք օրակարգային հարցերի մասին։
Նա անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող և հետապնդվող ամերիկաբնակ իսլամի քարոզիչ, թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հարցին, թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև Անկարայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպություններին։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ իրենք սկսել են Գյուլենի հանցանքն ապացուցող փաստերը ներկայացնել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI)։
«ԱՄՆ-ն հասկացավ, որ համառություն դրսևորելով Թուրքիայից չի կարող ինչ-որ բան ստանալ։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը ամերիկացի հոգևորական Բրանսոնը չէր։ Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ն դրական չի արձագանքում գյուլենական համայնքի վերաբերյալ մեր պահանջներին։ Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրած մարդը գտնվում է ԱՄՆ-ում։ Մենք սկսել ենք Գյուլենի մեղքը ապացուցող փաստեր ներկայացնել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Բացի միջազգային պայմանագրերից մենք ԱՄՆ-ի հետ ևս ունենք պայմանագիր։ Գյուլենական համայնքի առաջնորդին ինչո՞ւ մեզ չեք հանձնում»,- ասել է Չավուշօղլուն։
Վերջինս ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերին աջակցելու մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Անկարան շուրջ 2 տարի ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, սակայն մինչ օրս նրանց պահանջը չի բավարարվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |