Իրավական08:20, 25 Հոկտեմբեր 2018
Ստամբուլի Գազի համալսարանում կատարվել են ձերբակալություններ

Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարի շրջանակներում նոր բերման ենթարկվածներ կան։ Թուրքիայի ոստիկանությունը գործողություն է իրականացրել Ստամբուլի Գազի համալսարանում։
Դրա հետևանքով բերման է ենթարկվել համալսարանի 16 նախկին և ներկա աշխատակցի: Նրանք կասկածվում են գյուլենականների հետ կապեր ունենալու մեջ։
Հիշեցնենք, որ գյուլենականների առաջնորդն ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է: Էրդողանի վարչակազմի կողմից նա մեղադրվում է 2016 հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ։ Թուրքական արդարադատությունն ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, բայց մերժվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |