Քաղաքական07:30, 25 Հոկտեմբեր 2018
New York Times. «Էրդողանը մերժել է քաղաքական կաշառքը»

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում հոկտեմբերի 2-ին «անհետացած» սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության մասին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարությամբ էին հանդես եկել` ընդունելով, որ Խաշոկջին սպանվել է հյուպատոսարանի շենքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ամերիկյան «The New York Times» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որտեղ պնդում է արվում այն մասին, թե սաուդցիները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Խաշոկջիի գործի առնչությամբ կաշառք են առաջարկել, որը խիստ զայրացրել ու վրդովեցրել է Էրդողանին:
Ըստ այդ պնդման՝ Ջեմալ Խաշոկջիի անհետացումից հետո ծագած ճգնաժամի ժամանակ՝ հոկտեմբերի 11-ին, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Անկարա է ուղարկել Մեքքայի ամիր Հալիդ էլ-Ֆայսալին՝ Խաշոկջիի գործը կարճելու համար Էրդողանին կաշառք առաջարկելու նպատակով:
Թերթը, հղում կատարելով Էրդողանի մտերիմ անձանցից մեկին, նշում է, որ Ֆայսալի առաջարկություններից Էրդողանը խիստ զայրացել է, դա որակել է «քաղաքական կաշառք» և կոպտորեն մերժել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |