Քաղաքական13:30, 23 Հոկտեմբեր 2018
«Guardian» թերթի լրագրող. «Էրդողանը սաուդցիներին անելանելի դրության մեջ է դրել»

Անգլիական «Guardian» թերթի «Միջին Արևելք» բաժնի խմբագիր Մարտին Չուլովն իր հոդվածում անդրադարձել է սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությունից հետո թուրք-սաուդական հարաբերություններին:
Չուլովը գրում է. «Եթե Էրդողանը հավատարիմ մնա իր խոսքին, ապա կհրապարակվի փաստերի մեծ մասը, այդ թվում նկարներ, տեսանյութեր և նույնիսկ ձայնագրություն, որտեղ ցույց կտրվի, որ դրանք հավաքել է Թուրքիան, իսկ Խաշոկջիի սպանությունը ծրագրել է Սաուդյան Արաբիան»:
Լրագրողը նշում է, որ Էրդողանը սաուդցիներին անելանելի դրության մեջ է դրել և օգտվել ճգնաժամից:
Չուլովի բնորոշմամբ` երկու ղեկավարներն էլ այլ մոտեցում ունեն Միջին Արևելքի հարցում: Նա հիշեցրել է այն օրինակը, երբ Եգիպտոսի նախկին վարչապետ Մուհամադ Մուրսիի իշխանության ավարտից հետո Թուրքիան մտերմացավ Կատարի հետ և դռները բացեց փախստականների առաջ:
Ըստ հոդվածի հեղինակի՝ արքայազն Մուհամեդը սկսեց նոր շունչ հաղորդել Սաուդյան Արաբիային: Իսկ Մուրսիի պաշտոնավարության ավարտից հետո հաղթող կողմ ճանաչվեց Սաուդյան Արաբիա-Եգիպտոս-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) եռյակը:
Չուլովի խոսքով` Խաշոկջիի սպանությունը պատմական իրողություն է, որը Էրդողանին հնարավորություն տվեց իրավիճակ փոխել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |