• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 03:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:57, 23 Հոկտեմբեր 2018

Թուրքիայի արտգործնախարար. «Կարևոր է, որ Սաուդյան Արաբիան ընդունի Խաշոկջիի սպանությունը»

Թուրքիայի արտգործնախարար. «Կարևոր է, որ Սաուդյան Արաբիան ընդունի Խաշոկջիի սպանությունը»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության և Սաուդյան Արաբիայի հետ ներկայիս հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններ է արել:

Արտգործնախարարը նշել է, որ Խաշոկջիի սպանության գործը քաղաքական երանգ ունի, և կարևոր է, որ Սաուդյան Արաբիան ընդունի վերջինիս սպանությունը:

Նրա տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն Սելմանի հետ, ինչի արդյունքում համատեղ աշխատանքների իրականացման որոշում է կայացվել:   

«Կարևոր է, որ Սաուդյան Արաբիան ընդունի այս իրավիճակը: Թուրքիան թափանցիկ, ողջախոհ դիրքորոշում է ընդունել և վճռական է տրամադրված սպանության բացահայտման գործում»,- ասել է նա:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ համատեղ իրականացվող հետաքննությունից անջատ է իրականցնում իր աշխատանքները:

Իսկ ինչ վերաբերում է  մինչ այդ ստացված տեղեկությունների մասին, ապա արտգործնախարարի փոխանցմամբ`  ամեն բան լուսաբանվում է:

Խոսելով  թուրք-սաուդական հարաբերություններից` Չավուշօղլուն նա պարզաբանել է. «ԱՄՆ կոնգրեսի անդամները և համաշխարհային մամուլը բացասաբար են արձագանքում, երբեմն էլ որոշ երկրների կողմից հանդիպում ենք այն ձևակերպմանը, թե ինչպես ենք առանց Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վատթարացման` շարունակում աշխատել: Այս հարցը որևէ երկրի հետ կապ չունի: Արդյունքում կա սպանություն, որն իրավական գործընթաց է և պետք է բացահայտել»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել: 

Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոկջին ձերբակալված էր պահվում  Ստամբուլի հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Խաշոկջին հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:

ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Խաշոկջին աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:

Աղբյուր`    Posta

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը
Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»
Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»

Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}